Մեր մասին
ՏԻՍՈԿ ՍՊԸ-ը հիմնադրվել է 2014 թվականին Չարենցավանում։ Հայկական մրգերից և բանջարեղենից պատրաստում ենք հյութեր, կոմպոտներ, մարինադներ և մուրաբաներ։
Մեր նպատակը էկոլոգիապես մաքուր արտադրանքն է՝ առանց հավելումների և փոխարինիչների։
- 2014
- հիմնադրման տարին
- 32
- ապրանքատեսակ
- 100%
- բնական, ուղղակի մզված հյութեր
Արտադրական գործընթաց
Ձեռքի աշխատանք
Մրգերի և բանջարեղենի նախնական տեսակավորումը և լվացումը կատարվում է ձեռքով, որպեսզի վերջնական արտադրանքն ունենա բարձր որակ և գերազանց համ։
Ավտոմատացված գծեր
Արտադրական գործընթացները կատարվում են ավտոմատացված համակարգերով, ինչը ապահովում է արտադրանքի բավարար քանակությունը և տեխնոլոգիական ցիկլերի անխափան ընթացքը։
Ջերմային մշակում
Բոլոր տեսակի արտադրանքները ենթարկվում են ջերմային մշակման և մանրէազերծվում են։
Ինչ ենք պատրաստում
- Հյութեր
- Լոլիկի, կծու լոլիկի, ծիրանի, խնձորի և չիչխանի հյութեր՝ 1 լ և 310 մլ շշերով։
- Կոմպոտներ
- Մրգերի առատությունը կոմպոտի որակի գրավականն է։
- Մարինադներ
- Օգտագործվում է միայն թարմ և հատընտիր բանջարեղեն։
- Մուրաբաներ
- Մրգերը պահպանում են իրենց համը և օգտակար հատկությունները։